Վշտացած, զայրացած հուզական բարձր լարվածության մեջ հայտնված գյումրեցիները (ովքեր մեծ մասամբ իրավաբանական կրթություն չունեն), առավել տրամաբանական և իրատեսական հարցադրումներ ուղղեցին գլխավոր դատախազին Գյումրիում կայացած հանրահավաքների ժամանակ, քան այսօր խորհրդարանում պատգամավորներից շատ շատերը, ովքեր ուղղակի շոուի վերածեցին Գևորգ Կոստանյանի հետ հանդիպումը՝ փորձելով պոպուլիստական վարքագծով քաղաքական դիվիդենտներ շահել հասարակության շրջանում: 
Այսպես կոչված ընդդիմադիր եռյակը խորհրդարանում ցանկացած քննարկում դարձնում է «փողոցային բազառ»՝ չհասկանալով, որ այդպես վարկաբեկվում է ողջ խորհրդարանը, իսկ իրենք՝ առավել ևս: 
Կան հարցեր, երբ քաղաքական հայացքները պետք է մի կողմ դնել, իսկ այդ տրամաբանությունը չընկալողները պատգամավոր լինելու իրավունք չունեն:
Վստահ եմ՝ հաջորդ խորհրդարանում նման պոպուլիստներից շատ շատերը չեն լինի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել