Այսօրվա լսումներում ստացա ինձ համար կարևոր երկու հարցերի պատասխանը։

Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, իմ հարցին ի պատասխան, պաշտոնապես հաստատեց.

1. Ռուս սահմանապահները պարտավոր էին Պերմյակովի կողմից ՀՀ պետական սահմանը հատելու փորձի և նրա բերման ենթարկված լինելու մասին տեղյակ պահել ՀՀ իշխանություններին։

2. Ռուս սահմանապահները պարտավոր էին սահմանը հատելու փորձ արած անձին՝ տվյալ դեպքում Վալերի Պերմյակովին, հանձնել ՀՀ իրավապահ մարմիններին։

Այսինքն՝ Պերմյակովը ռուսական ռազմաբազայի տարածքում է գտնվում ապօրինի կերպով և պետք է փոխանցվի Հայաստանին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել