հաբերթյուրքԹուրքիայում հայերն օրերս բողոքի ակցիա էին անցկացրել, որով «ՀաբերԹյուրք» (HaberTurk) լրատվամիջոցի գլխավոր խմբագիր Ֆաթիհ Ալթայլըից պահանջում էին հետ վերադարձնել նրան պատկանող Վարագավանքի տարածքը:

«Եկեղեցին հետ տուր». այսպիսի պաստառ էին պարզել մի խումբ հայերը, ովքեր պահանջում էին թուրք խմբագրին անմիջապես հետ վերադարձենլ հայկական սրբավայրի տարածքի սեփականության վկայականը:

Վարագավանքը շտապ վերանորոգման կարիք ունի, ինչի պատճառով էլ թուրքական իշխանություններն ու Պոլսո հայոց պատրիարքարանը պատրաստվում էին վերականգնման աշխատանքներ իրականացնել վանքում: Համապատասխան աշխատանքների համար անհրաժեշտ էր գտնել այդ տարածքի սեփականատիրոջը:

Ավելի ուշ պարզ էր դարձել, որ տարածքը պատկանում է Թուրքիայի հեղինակավոր «ՀաբերԹյուրք» լրատվամիջոցի (որը ներառում է համանուն թերթը, հեռուստաալիքն ու լրատվական կայքը) գլխավոր խմբագիր Ֆաթիհ Ալթայլըին: Վերջինը չի շտապել պատրիարքարանին հանձնել սեփականության վկայականը, ինչն էլ առաջ է բերել պոլսոհայերի բողոքը:

Սակայն Ալթայըն երեկ` հոկտեմբերի 2-ին, հայտարարություն է տարածել, որում նշել է, թե պատրաստ է անմիջապես հանձնել եկեղեցին Պոլսո պատրիարքարանին կամ մշակույթի նախարարությանը, եթե այնտեղից դիմում ստանա:

Ըստ ամենայնի, այս հարցը մոտ ապագայում լուծում կգտնի, և այժմ Թուրքիայի մշակույթի նախարարության պատասխանատվության տակ է Վարագավանքն արագ վերականգնելու հարցը:

Հիշեցնեմ, որ Վարագանքը լրջորեն վնասվել է 2011 թվականի հոկտեմբերի 23-ին Վանում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժից և ներկայում գտնվում է վթարային վիճակում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել