«Ես չեմ կարող դառնալ այնպիսի աշխարհի մասը, որտեղ ամուսինները հագցնում են իրենց կանանց ասես անբարոյականների՝ ի ցույց դնելով այն ամենը, ինչ չպետք է ցուցադրվի։ Որտեղ չկա պատիվ ու արժանապատվություն, հասկացողություն, ու մարդկանց բառերի վրա կարելի է հիմնվել, միայն երբ նրանք ասում են «ազնիվ խոսք»։ Որտեղ կանայք երեխաներ ունենալ չեն ցանկանում, իսկ տղամարդիկ՝ ընտանիք։ Որտեղ լակոտներն իրենց հաջողակ են համարում՝ հայրերի մեքենաների ղեկին նստած, իսկ ցանկացած ոք, ով դյուզն-ինչ իշխանությունն ունի, փորձում է ապացուցել Ձեզ, որ Դուք ոչնչություն եք։ Որտեղ մարդիկ երեսպաշտորեն հայտարարում են, որ հավատում են Աստծուն՝ ալկոհոլով լի գավաթը ձեռքներում ու ոչ մի բան չհասկանալով սեփական կրոնից։ Որտեղ խանդի զգացումն ամոթ բան է համարվում, իսկ համեստությունը՝ թերություն։ Որտեղ մարդիկ մոռացել են սիրո մասին ու փնտրում են զուգընկերոջ ամենահարմար տարբերակ։ Որտեղ մարդիկ վերանորոգում են մեքենայի ցանկացած թերություն՝ չխայելով ո՛չ փողը, ո՛չ ժամանակը, մինչդեռ իրենք այնքան խղճուկ տեսք ունեն, որ անգամ այդ հիանալի նորոգված մեքենան չի օգնում թաքցնել այն։ Որտեղ տղաները խմում են իրենց ծնողների փողերով ակումբներում՝ ծամածռվելով պրիմիտիվ հնչյուններից, իսկ աղջիկները սիրահարվում են նմաններին դրա համար։ Որտեղ Տղամարդն ու Կինը վաղուց արդեն չեն տարբերվում, ու դա ներկայացվում է որպես ազատ ընտրություն, իսկ նրան, ով համարձակվում է այլ ուղի ընտրել, կնքում են հետամնաց բռնակալ ամոթալի տիտղոսով։
Ես ընտրում եմ իմ ուղին, միայն թե ափսոս, որ ես այդպես էլ չգտա ըմբռնում այն մարդկանց մոտ, ումից ես ամենաշատն էի դա ակնկալում...»
Քիանու Ռիվզ



