Ընտրություններին ընդառաջ բարգավաճին «ընդդիմություն» սարքելու ավելի պրիմիտիվ ու զավեշտալի սցենար դժվար էր պատկերացնել։ Էս թամաշային հավատալն էլ պակաս զավեշտալի չի։ Ակնհայտ ա, որ բարգավաճի ընդդիմադիր վարկանիշն արհեստական բարձրացվում ա իշխանությունների կողմից` նույնիսկ սեփական վարկանիշի հաշվին։ Մեկա իրանք իրանց փայը արտագաղթած մարդկանց ու հանգուցյալների հաշվին արդեն իսկ ունեն։ Եթե պետք լիներ իսկապես ճնշել բարգավաճին, իսկապես կճնշեին, ու հանրությունը դրա մասին տեղյակ չէր լինի։ Եթե պետք լիներ հանրության աչքին բարձրանալ, հենց իրանց մեջից մեկին ժեռտվա կտային իսկապես կամ ցուցադրական, ոչ թե ընդդիմադիր ձևացող բարգավաճի նկատմամբ սենց ծիծաղելի գործ կսարքեին։ Եթե պետք լիներ իսկապես ճնշել ու դա անել հրապարակային, որ համ ճնշեին, համ էլ հանրության աչքին բարձրանային, դա կանեին ավելի աղաղակող փաստերով ու ավելի շատ հավատ ներշնչող գործով, ոչ թե` ինքը իր հիմնադրած ընկերությունից փող ա գողացել, մենք էլ փրկում ենք իր հիմնադրած ընկերությանը:ՃՃՃ Շատ ծիծաղալու ա։ Ու կոնգրեսն էլ նպաստում ա էս բեմականացմանը` ասելով, որ սա քաղաքական ճնշում ա` կապված Օսկանյանի` ընդդիմադիր քաղաքական գործունեության հետ։ Ու ստեղ Արամ Մանուկյանի կողմից արտահայտած ՀԱԿ խմբակցության դիրքորոշումը հակասում ա նույն խմբակցության անդամ Նիկոլի դիրքորոշմանը, ով ասում ա, որ սա շոու ա։ Կարճ ասած` էս պահին մենակ Նիկոլն ա ճիշտը պատմում:ՃՃ Չնայած Արամ Մանուկյանի հետգրությունն էլ էր լավը:ՃՃ
Էս գրեցի, որտև նեռվերիս ազդում են բոլոր էն հոդվածները, ստատուսներն ու մեկնաբանությունները, որոնք փորձում են էս ամեն ինչին լուրջ ֆոն հաղորդել։ Ուղղակի էս ամենին պետքա հետևել բացառապես զվարճանալու նպատակով։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: