Ռուսաստանը պետք է ներողություն խնդրի Պերմյակովին Հայաստան ուղարկելու համար. Ցիգանոկ168.am-ը գրում է․

«Ռուսական կողմը պետք է խստացնի Հայաստան ուղարկվող զինծառայողների ընտրության կարգը»,- 168.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Ռազմական կանխատեսման կենտրոնի տնօրեն, ռուսաստանցի ռազմական փորձագետ Անատոլի Ցիգանոկը`  անդրադառնալով  Գյումրիում տեղակայված ռուսական   102-րդ ռազմաբազայի զինվորի կատարած ոճրագործությանն ու ռազմաբազայի գործունեության վերանայման անհրաժեշտությանը: Նա նշեց, որ սովորաբար Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազա ծառայության ուղարկելու համար ընտրվում են ամենակարգապահ և օրինակելի զինծառայողները: Ըստ նրա` այդպես եղել է և ԽՍՀՄ ժամանակաշրջանում, և ներկայում: «Մի քանի վարկած կարող է այստեղ լինել, այդ թվում և այն, որ նա խելագար է: Երբ խոսում ենք հասարակության մասին, դա խոսում է նաև այն մասին, որ ոչ բոլոր զինծառայողներն են առողջ դատում: Ուստի, ես կարծում եմ, որ այն մարդը, ով փախուստի է դիմել և  կրակելով սպանել է մի ողջ ընտանիք, ակնհայտորեն խելագար է եղել: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել