Ավստրալիացիները չեն կոչում իրենք իրենց Ավստրալիայի աբորիգեններ ու չեն համարում աբորիգենների մշակույթը իրենցը: Նույնը ամերիկացիները՝ չեն համարում իրենց բնիկ, գիտակցում են եկվոր լինելը, չեն կոչում իրենց «հնդկացի»՝ անկախ բոլոր խնդիրները, որոնք ունեցել են ու ունեն բնիկ ժողովրդների հետ: Նույնիսկ Փոքր Ասիայի թուրքերը իրենց թուրք են համարում, այլ ոչ բյուզանդացի:

Ու միայն մեր արևելյան հարևան Ադրբեջանի բնակչությունը իրենք կոչում են տեղանքի անունով, որտեղ ժամանակին տեղափոխվել են ապրելու, վերագրում են իրենց տեղի ժողովրդների ժառանգությունը՝ թե հայերի, թե հրեաների, թե պարսիկների, թե կովկասցիների, թե հույների, թե քրիստոնեա, թե մահմեդական, թե զրահադաշտ… Իսկ անցյալում տեղանքում բոլոր ապրածներին համարում են իրենց նախնիներ: Արդյունքում այսօր ունեն թե «հին ադրբեջանակն եկեղեցիներ», թե «հին ադրբեջանցի» (արաբ/պարսիկ) բանաստեղծներ ու պատմաբաններ, նույնիսկ երկու էպոս՝ պարսկանան «Ավեստան» ու թուրքական «Քյոռ Օղլուն»:

Նույն տրամաբանությամբ ԱՄՆ պետքա կոչվի Հնդկացիների Միացյալ Նահանգներ, Ավստրալիան՝ Աբորիգենիա, իսկ Թուրքիան՝ Բյուզանդիա :)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել