Հունվարի 12-ի վաղ առավոտյան Գյումրիի Ռուսական ռազմական բազայի պայմանագրային զինծառայողներից մեկը կամ մի քանիսը, հարբած և զինված, մտել են առաջին պատահած տունը, սպանել 6 հոգանոց ընտանիքից 5-ին, իսկ նորածին երեխայի կյանքի համար պայքարում են բժիշկները: Հիմա նրանց փնտրում են իրավապահ մարմինները: Հիմա անցնեմ մեր հեռուստատեսային լրատվամիջոցներին, որոնք Նոր տարվա տրամադրությամբ համերգներ են ցույց տալիս: Ծիծաղելի է անգամ: Օրենքով ողջ հեռուստատեսությունը պետք է այս դեպքից «խոսեր»: Իսկ հիմա խոսքս ուղղում եմ ռուսաստանաբնակ հայերին: Ձեր փոխարեն մի այնպիսի աղմուկ կբարձացնեի, որ այն հայ վարորդին կնոջ «խալաթ» հագցնողները «низкий поклон» տային: Ուրեմն այդ մարդը դժբախտ պատահարի զոհ դարձավ (չեմ արդարացնում, քավ լիցի) ու արժանացավ համազգային խայտառակության, իսկ այս «տեռոռիստ-զինծառայողներ»-ի արածն անգամ ռուս ազգի ուշադրությանը չի արժանանա: Անկեղծ ասած, ես ռուսներին չեմ մեղադրում, ես իմ ազգին եմ մեղադրում: Հիմա բոլոր հեռուստաալիքներով «breaking news» պետք է այս դեպքից խոսվեր, մանավանդ այն ալիքներով, որոնք արտերկրում հեռարձակվում են: Վերջին դեպքերի հետ կապված Ֆրանսիայում սգի օր հայտարարվեց, ու ամբողջ աշխարհն էր ցավակցում, մեր հեռուստատեսությունն էլ էր այդ մասին խոսում, իսկ այս դեպքը մեր ազգին է վերաբերվում, բայց դրա մասին լեննականաբնակ բարեկամներից ես իմանում: Ցավակցություններս մահացածների հարազատներին ու ազգիս: Հուսով եմ՝ սգի օր կհայտարարվի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել