www.psyhelp.am և www.psyarmenia.com -ից

Եվրոպայի տարբեր մասերի ամենատարբեր մարդկանց եթե հարցնենք, թե փողոցու՞մ է գտնվում իրենց զուգարանը, կպատասխանեն՝ "Ոչ, ոչ: Իհարկե ոչ: Սա ցիվիլիզացված երկիր է":

Սակայն եթե հարցնենք՝ "Ունե՞ն արդյոք իրենք փայտյա դռներ՝ վրան սրտիկի տեսք ունեցող անցքով", նրանք գլխով կանեն և կպատասխանեն՝ "Իհարկե, իմ տատիկի տանը հենց այդպիսին է":

Այսպիսի զուգարանները մինչ այսօր գոյություն ունեն: Դրա համար կան մի քանի պատճառներ: Օրինակ՝

Նոստալգիական՝ իմ Գրեննին միշտ նստում էր այնտեղ և խորհում կյանքի իմաստի մասին:

Գործնական՝ ինչու քանդել եթե կարելի է օգտագործել ամենատարբեր այգեգործական գործիքներ պահելու համար:

Իներցիոն՝ քանդելու համար ահագին պետք է չարչարվեմ:

Այս ամենին գումարած կա նաև անձնական հետաքրքրություն՝ երբ ինչ-որ մեկը զբաղացրել է տան զուգարանը, իսկ Դուք այլևս չեք կարողանում դիմանալ՝ սա իդեալական տարբերակ է:

Իհարկե այս զուգարանները չեն կարող լինել տանը գտնվողների նման մաքուր և հիգիենիկ: Նրանք արդեն շատ մեծ են տարիքով: Նրանք վաղուց կանգնած են և այն ամենը ինչ կուտակվել է նրանց մեջ տարիների ընթացքում, առաջվա պես գտնվում է այնտեղ:

Այ հենց այսպիսի մի զուգարանում էլ պատահեց հետևյալ պատմությունը: 

Պատկերացրեք, իհարկե եթե ցանկանում եք, մի տղամարդու, ով զուգարանում կանգնած անում է այն, ինչ երբեմն անում են տղամարդիկ: Նա կանգնած անթարթ նայում է խորհրդավոր ու պղտոր ջրերին: Հանկարծ նա այնտեղ նկատում է լույսի տակ փայլող մի ինչ-որ բան: Այն փայլփլում է և գրավում: Դա նոր բրիտանական երկու ֆունտանոց մետաղադրամ է:

Նրա առաջին հակազդումը չի հապաղում և բացառապես մարդկային է: Մի ձայն նրա գլխի մեջ արտաբերում է՝ "Դա կարող է լինել քոնը" և նա սկսում է դանդաղ հանվել: Մեկ էլ հանկարծ կանգ է առնում:

Նույն ձայնը ասում է՝ "Իսկ արժե՞ արդյոք":

Մի քանի րոպե մտածելուց հետո, նա հասկացավ թե ինչպես վարվի: Նրա գլխի մեջ մի հոյակապ միտք եկավ:

Նա ձեռքը տարավ գրպանը և այնտեղից հանեց ևս մի նոր երկու ֆունտանոց մետաղադրամ: Մի երկու ակնթարթ նայեց դրան ու նետեց այն ներքև: Մետաղադրամը ընկավ ուղիղ փոսում ընկածի կողքին:

Այն ժամանակ նա սկսեց արագ հանվել, ինքն իրեն ասելով՝ "Այ հիմա արժե": 

Ուիլյամ Բլեյք "Նավուխոդոնոսոր" 1795

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել