Վաղը՝ 365 էջանոց գրքի առաջին դատարկ էջն է: Լավ պատմություն գրիր: Բրեդ Փեյսլի

Հուսով եմ այս տարի սխալներ կգործեք, որովհետև, երբ սխալներ ես գործում, նշանակում է նորն ես փորձում, ստեղծում, սովորում, ապրում, ինքդ քեզ առաջ տանում, ինքդ քեզ փոխում և փոխում աշխարհը: Դու անում ես բաներ, որ երբևէ չես արել, և որ ամենակարևորն է՝ դու ինչ-որ բան ես անում: Նեյլ Գեյմեն

Ամեն անգամ օրացույցի թերթիկը պատռելիս դու նոր գաղափարների ու առաջընթացի հնարավորություն ես տալիս: Չարլս Քիթերինգ

Տոնիր այն, ինչն ավելի շատ ես ուզում տեսնել: Թոմ Փիթերս

Ամանորի իմաստը ոչ թե նոր տարի սկսելու մեջ է, այլ նոր հոգի, նոր քիթ, նոր ոտքեր, նոր ականջնր ու նոր աչքեր ունենալու մեջ: Մինչև մարդ նոր տարվա համար որոշումներ չկայացնի, ոչ մի որոշում չի կայացնի: Մինչև մարդ չսկսի ամեն ինչ նոր շնչով, ոչինչ արդյունավետ չի լինի: Ջիլբերտ Չեստերթոն

Ամեն տարի Ամանորին մարդիկ միմյանց նվերներ են մատուցում , սակայն լավագույն նվերը, երբեք չի փոխվում՝ քո սեփական կենսափորձը: Դա նաև լավագույն նվերն է, որ տալիս ես մյուսներին: Մուրատ Իլդան

 

Նոր տարվա օրը յուրաքանչյուր մարդու ծննդյան օրն է: Չարլզ Լեմբ

Ապագան կանխագուշակելու լավագույն միջոցը, այն ստեղծելն է: Ալան Քի

 

Եվ վերջապես, երազելը պլանավորելու մի ձև է: Գլորիա Ստեյնեմ


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել