Լոնդոնի հարավային մասում գտնվող «Խաչաձև ոսկորներ» գերեզմանատան հանդեպ ֆեմինիստական հետաքրքրվածությունը պարզ բացատրություն ունի. վաղ Միջնադարից մինչ XIX դարում փակվելը այն եղել է աղքատների և մարմնավաճառուհիների գերեզմանատուն։ Մուտքի մոտի ցուցանակին կարելի է կարդալ. «Սա լուսավորման վայր է, որտեղ կանացի սկիզբը հարգվում և փառաբանվում է` իր բոլոր դրսևորումներով»։
Վինչեստրյան եպիսկոպոսի հողերում, որոնք քաղաքային իշխանությունների իրավասություններից դուրս էին գտնվում, շատ բաներ էին թույլատրվում, ինչն արգելված էր ամբողջ Լոնդոնում. թատրոններ, արջերի և շների մարտեր, հասարակաց տներ։ Վերջիններս 1161 թվականից ի վեր կարգավորվում էին Հենրիխ II–ի հրամանագրով, իսկ տեղի բնակիչներին անվանում էին սագեր` սպիտակ կրծքերի կամ սպիտակ հագուստների համար։ Հրամանագիրն այդ կանանց անսահման իրավունքներ էր տալիս, սակայն տուգանքի, անարգանքի աթոռի կամ վտարման վտանգի տակ արգելվում էր սիրեկան ունենալ։
18-րդ դարում, այդ` բոլորի կողմից մոռացված և եկեղեցուց մերժված մարմնավաճառուհիներին և թափառաշրջիկներին հիշել էր տեղացի պոետ Ջոն Կոնստեբլը։ Նա ստեղծեց «Խաչաձև ոսկորների գերեզմանատան ընկերներ» կազմակերպությունը, որը միտված էր պայքարել տեղանքը զբաղեցրած շինարարական ընկերության դեմ։ Բացի դրանից, Կոնստեբլը դարձավ «Սաուտվորյան առեղծվածներ» բանաստեղծությունների շարքի հեղինակը։ Դա էլ 1998 թ.–ի Հելլուինի տոնակատարության սցենարի հիմքը դարձավ։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել