Եթե դուք կարծում եք, որ ձմեռն արդեն եկել է ձեր քաղաք, ապա դեռ չեք տեսել Օյմյակոնի` աշխարհի ամենացուրտ վայրի լուսանկարները։ 1933 թ.–ին այստեղ արձանագրվել էր -67 °C, իսկ հունվարի միջին ջերմաստիճանը -50°C էր։ Այս գյուղը համարվում է աշխարհի ամենացուրտ մշտական բնակեցված վայրը։ Նորզելանդացի լուսանկարիչ Ամոս Չեպպլը որոշեց դուրս գալ Յակուտսկից (աշխարհի ամենացուրտ խոշոր քաղաքը) և մի քանի օր անցկացնել Օյմյակոնում.

«Իմ հագին բարակ տաբատ էր, երբ ես դուրս եկա փողոց -47°C–ի պայմաններում։ Ես հիշում եմ այդ զգացողությունը, թե ինչպես էր ցուրտը տիրում իմ ոտքերին։ Հաջորդ անակնկալն էլ այն էր, որ իմ թուքը սառչում էր շրթունքների և ծակում այն»,– հետո պատմում էր նա։

Լուսանկարիչը նշում է, որ դժվարը ցուրտը չէր, այլ այն, որ լուսանկարչական ապարատի օբյեկտիվը վայրկյանական սառչում էր և հնարավոր չէր լինում լուսանկարել։

Յակուտսկի կենտրոնական շուկան լի է ձկներով և մսով, իսկ գյուղատնտեսական կուլտուրաներ այստեղ ուղղակի չեն աճում։

«Ոսկորների ճանապարհը»` Օյմյակոն տանող միակ ուղին։ Յակուտսկից 2 օրվա ճանապարհ է

Օյմյակոն` «Ցրտի բևեռ»

Հաստ մորթին պաշտպանում է այս շներին` ցրտահարությունից

Զուգարանների մեծ մասը տեղակայված է դրսում, քանի որ սառած հողը հնարավորություն չի տալիս կոյուղի փորել

Անասուններին այսպիսի գոմերում են պահում

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել