Մի հարց ունեմ մեր տղերքի այն հատվածին, որոնք ասում են. «Թիվը փոխվել ա, սաղ աղջիկները փողի հեդևից են վազըմ»: Տղերք, դե բնական ընտրություն է, աղջկան դուր գալու համար, կախված նրա ճաշակից, պիտի ինչ-որ բանով տարբերվենք: Օրինակ՝ մեկն ինտելեկտով, մյուսը՝ սպորտային կազմվածքով, էն մյուսը՝ երաժշտական գործիքով նվագելու ունակությամբ, մեկը՝ սուր հումորով, մեկը՝ դուխով, մյուսը՝ լավ աշխատանքով այլն: Հիմա վերոնշյալ տղերքի Հայաստանում շատ քիչ ես հանդիպում, ու գրեթե բոլորն ունեն ընտրյալներ: Տակը մնացինք մենք՝ համարյա ոչ մի բանով իրարից չտարբերվող, նույն հագուկապով, նույն մտածելակերպով, «լավ տղա» երևալու նույն սինդրոմով, պանյատով ու նույն երաժշտական ճաշակով, նույն մակարդակի գլուխգովանությամբ և էգոիզիմի, ինքնասիրահարված ութանկյուն բարձրագույն մակարդակով, բացարձակ աշխատել չցանկանալու հակումով: Հիմա այդ աղջիկը մեր միատարր ու միջակ զանգվածից ո՞նց ընտրի մեկին: Պիտի՞ մի կետով մեկն առավելություն ունենա, դե նա էլ քանի որ դատապարտված է ապրել միջակի հետ ցմահ, դե նախընտրում է գոնե ապրել մի քիչ ավելի ապահովված ընտանիքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել