Ամփոփելով տարին՝ պետք է արձանագրել, որ Հայաստանի համար ամենակարևոր իրադարձությունը տնտեսական ոլորտում, իհարկե, ԵՏՄ-ին անդամակցումն էր: Հատկանշական է, որ այդ միությանն անդամակցմանը ի վերջո կողմ եղան գրեթե բոլոր քաղաքական ուժերը: Բնականաբար, մեդալն ունի երկու կողմ, և հաշվի են առնվել թե դրական և թե բացասական կողմերը: Այնուամենայնիվ, երկրի տնտեսական զարգացման համար 170 միլիոնանոց շուկան ավելի քան հեռանկարաին է, և իրավիճակը ճիշտ օգտագործելու դեպքում հնարավոր է հասնել ցանկալի արդյունքի:
Չնայած միանալով այլ տնտեսական միությանը, այնուամենայնիվ, Հայաստանը շարունակելու է համագործակցել և էլ ավելի զարգացնել ԵՄ-ի հետ կապերը: ՀՀ կառավարությունը 2015թ. պետական բյուջեում միջազգային շուկաներին ինտեգրման ճանապարհն ամրագրել էր Եվրամիության արտոնյալ առևտրային ռեժիմից օգտվելու շարունակականությունն ապահովելով և Հայաստան ԵՏՄ անդամակցությամբ։ ԵՏՄ-ին անդամակցումը պետական բյուջե կբերի մոտ 160 մլն դոլար լրացուցիչ գումար:



