Բոլորս գիտենք, որ դոլարի կուրսը գնալով բարձրանում է, իսկ դրամն ու ռուբլին արժեզրկվում են: Քանի որ ժողովրդի ճնշող մեծամասնությունը եկամուտ է ստանում դրամով կամ ռուբլիով օգնություն ստանում իրենց Ռուսաստանում բնակվող բարեկամներից, ապա սա մեծ հարված է հենց ժողովրդին, հարված մարդուն, իր արժանապատիվ ապրելու, ազատության իրավունքին: Սա Մարդու իրավունքների մասին կոնվենցիայի կոպիտ խախտում է: Բոլորս գիտենք, որ սրա հետևում կանգնած է Օբաման: Պետք է պաշտպանվել այս ամենից, որի համար ամեն մեկս պետք է իր էջում գրենք հետևյալը:

«Այս գրառումով ես հայտարարում եմ, որ իմ բոլոր դրամները, ռուբլիները և այլ տարադրամները հանդիսանում են իմ սեփականությունը: Անելով այն, ինչ դու, Օբամա, անում ես, դու խախտում ես մարդու իրավունքների մասին կոնվենցիայի մի շարք կետեր՝ զրկելով ինձ մի շարք ազատություններից: Ուստի, այս գրառումով ես արգելում եմ քեզ այսպես անփույթ վարվել իմ աշխատավարձի, կուտակած ունեցվածքի և, ի վերջո, ապագայիս հետ»։

Եթե դու նույնպես ուզում ես ինչ-որ բան արգելել Օբամային, ապա արտատպի սա քեզ մոտ: Մենք վախեցրեցինք Ցուկերբերգին, Օբամային էլ կվախեցնենք:

Կեցցե՛ Հայաստանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել