Սեյրան Սարոյանն այսօր խոսեց պարզ լեզվով, խոսեց ազատամարտիկին վայել շիտակ լեզվով: Նրա խոսքն ազատամարտիկի խոսք էր, ով տարբերություն չդրեց մարտական ընկերների միջև՝ քաղաքական հայացքներից ելնելով, այլ բոլորին ընկերներ, եղբայրներ համարեց և հստակ ասաց, որ քաղաքական ուժերը քիթները չխոթեն մարտական ընկերների արանքը: Հստակ նշվեց, որ իրենք ինքներն իրար կհասկանան և կհաշտվեն: Իրոք գեներալի հետ համաձայն եմ և միշտ ասել եմ, որ չի կարելի քաղաքական դիվիդենտներ հավաքել ի հաշիվ ազատամարտիկների, դիմություն թե ընդդիմություն, մի փորձեք մարտական ընկերներին թշնամացնել, նրանք իրար առանց ձեզ էլ կհասկանան. ռազմի դաշտում առանց ձեր օսլայած օձիքների որ իրար հասկացել են, կռվել ու հաշտվել են, ապա հիմա հաստատ իրար կհասկանան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել