Էսօր էրեխեքի մոտ մնալու պատճառով չկարողացա մասնակցել «Ոչ պետական ահաբեկչությանը» բողոքի ակցիային, որի համար հայցում եմ ընկերներիս ներողամտությունը...

Այն արձագանքն էր իրար շարունակող ահաբեկչական, խուլիգանական ու ճղճիմ գործողությունների....

Սակայն, ինչպես տեսաք, նույն մարդիկ էին փողոց դուրս եկել, մի քանի տասնյակ, որոնց 95 %-ը դեմ էր ԵՏՄ-ին, որոնց անուն կպցվեց, որոնք ճակատագրապաշտների համբավ ձեռք բերեցին, որոնք գրեթե բոլոր առիթներով փողոցում կանգնած են մեջք մեջքի, որոնք չեն ճանաչում ոչ մի հեղինակություն` բացառությամբ ՀՀ իրավատեր քաղաքացու....

Էս մարդիկ ֆեյսբուքից դուրս են կարողանում իրենց ասածն ասեն կամ անեն... ՄԻ հատ հերթականությամբ նայեք այն բոլոր դեպքերը, որոնց հաջորդեց ֆեյսբուքյան աղմուկը. Գևորգ Սաֆարյան, Մանվել Եղիազարյան, Ռազմիկ Պետրոսյան, Սուրեն Սարգսյան, Արամ Մանուկյան, Աշոտ Փիլիպոսյան.... Ֆեյսբուքից մեկը դուրս եկա՞վ։

Իհարկե ազատամարտիկները Եռաբլուրում հավաքվեցին, բայց իրանք էլ ֆեյսբուքցի չեն...

Որպես ՀԵՏԳՐՈՒԹՅՈՒՆ՝ հարց եմ բարձրացնում, որ ԵՏՄ-ի դեմ պայքարում հավաքվում էին մի քանի տասնյակ քաղաքացիներ, ամեն մեկդ տանը նստած, մինչև Գալուստ Սահակյանից ու մյուս անարժանավորներից վերջացրած ու ընդդիմադիրներով շարունակած, աչքներս էիք կոխում մեր սակավաթիվ լինելը, հիմա էլ ե՞ք նույնն ասում, որ բռնությունների դեմ պայքարը չի հետաքրքրում ՀՀ քաղաքացիների մեծամասնությանը...

Որպես իմ հարցի պատասախան, ցավոք, արձանագրում եմ, որ հանրությունը դեգրեդացիայի փուլում է, մի քանի տասնյակ կամ հարյուր նվիրյալներ են մնացել, ու իմ համար իրանք արժեք են...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել