Մեր երկրում վերջին 20 տարում ամենաշատ էվոլյուցիայի ենթարկված երևույթը մուրացկանությունն է: Մուրացկանության թերևս ամենաշատ դրսևորումները կարելի է տեսնել միմիայն մեր երկրում: Դուրս ես գալիս փողոց, հանդիպում ես այդ երևույթին ամեն քայլափոխի, մեքենադ կանգնացրեցիր՝ ենթարկվում ես պետական աջակցությամբ մուրացկանության՝ պարտադիր հիմունքներով, նստում ես մեքենադ, ռադիոն միացնում ես, տեսնում ես` քո կոտրած ձեռքով ընտրած պատգամավորը՝ հոգով մուրացկան, ասում է` Ետմ-ից բողոքում եք, բայց տեսա՞ք՝ Եվրոպան մեզ չի ՕԳՆԵԼ, միացնում ես հեռուստացույցը, տեսնում ես պետական մակարդակով մուրացկանության արդյունքների մասին են խոսում, էս տարի անցած տարվա համեմատ շուրջ կիսով չափ են խղճացել, 22 միլիոնի տեղ 12 միլիոն են շպրտել մեր երեսին: Հեռախոսդ զանգահարում է, վերցնում ես, պարզվում է՝ պիտի մեկին խղճաս, գումար տաս, իրենք էլ քեզ ամսաթերթ, մտնում ես համացանց... Ախր like-ի եղածն ի՞նչ է, որ դա էլ եք մուրում: Բա որ սկսում են «հայրենասերի» լուրջ դեմքով հղումներ անել ինչ -որ ընտանիքի, ինչ-որ բանի հանգանակության մասին: Լսեք, որ այդպես լուրջ դեմքով հղումներ եք ուղարկում, դրա հետ կցեք այն կտրոնը, որով կփաստեք, որ մի բան էլ դուք եք տվել: Չնայած ձեր էությունը խղճահարություն առաջացնելն է, դուք երբեք չեք կարող խղճացողի դերում հայտնվել, այ ողորմելիներ...
Հ.Գ Հա, կարծեմ եկող տարի էլ մեծ շուքով ինչ-որ 100 ամյակ են պատրաստվում նշել՝ խեեեեղճ, ողորմելի հայացքով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել