Մի բան էլ չեմ հասկանում. ժամանակին Վարդան Օսկանյանը Սերժ Սարգսյանի ֆուտբոլային դիվանագիտությունը քննադատելիս մեխ էր դարձրել այն, որ ինքը ոչ թե դեմ է կառավարական մակարդակով հայ-թուրքական հանդիպումներին (որովհետև նույնիսկ իր պաշտոնավարման շրջանում եվրոպական մայրաքաղաքներում տարբեր գաղտնի հանդիպումներ են եղել, հետևաբար, ինքն իրեն չի քննադատի), այլ, որ այս իշխանությունները դա հրապարակայնեցրին, իսկ Թուրքիային ձեռնտու է դա, քանի որ շահարկում է: Ասեմ, որ իր այս փաստարկումը հրապարակայինից բացի առիթ եմ ունեցել լսելու տարբեր եվրոպացի պաշտոնյաների հետ հանդիպումների ժամանակ, երբ նաև ես եմ ներկա եղել: Հիմա չեմ հասկանում հենց Օսկանյանին պատկանող Սիվիլիթասով Ջեմալի թոռանը հրապարակային ծափահարությունների ներքո Հայաստան բերելն ու կիլդիմ սարքելը: Մի՞թե Օսկանյանի լոգիկայով այսպիսի հրապարակային քայլերն էլ չեն շահարկվելու Թուրքիայի կողմից... Այ էսպիսի պաշտոնյաների պատճառով է Հայաստանն այս օրին, որ մեկ մեխին են խփում, մեկ նալին.... Ու շատերն են այդպես...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել