Երեք բան չեմ հասկանում. 
1.. եթե ՀԱԿ-ի ներկայացուցիչներին ծեծել է իշխանությունը, ինչպես մեղադրում են ՀԱԿ-ից, ապա իշխանությունը ինչու է նախապես սպառնում, հետո ծեծում, երբ տրամաբանությունը հուշում է, որ նա դա կարող էր թաքուն անել, առանց սպառնալու, մեղքը գցել, օրինակ, ԲՀԿ-ի վրա.... Ինչ-որ այդքան հիմար չէ իշխանությունը:
2. Եթե բռնությունները եռյակի դեմ են, ինչպես եռյակի կուսակցություններն են ներկայացնում, ապա այդ դեպքում ազատամարտիկների ու Նախախորհրդարանի դեմ կատարվածն ավելի լուրջ է, քան ՀԱԿ-ի դեմ կատարվածը... 
3. Եթե բռնությունները եռյակի դեմ են, այդ դեպքում ինչու դրանք առաջին հերթին չեն կատարվում եռյակում թելադրող կուսակցության՝ ԲՀԿ-ի անդամների դեմ, այլ նրա կցորդին վերածված ուժի ներկայացուցիչի դեմ:
Մի խոսքով, շատ կապիկ վիճակ է, ու որոշ հայտարարություններ զավեշտալի են և անհամոզիչ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել