1936 թ.–ին Հիտլերի առջև խնդիր էր դրված հաղթահարել ֆրանսիական 400 կիլոմետրանոց Մաժինո պաշտպանական գիծը, որը կազմված էր ամրացված բունկերներից, պաշտպանողական սպառազինությամբ գնդացիրներից և հրետանիից։
Մաժինո պաշտպանական գիծը
Մաժինո պաշտպանական գծի բունկերների սխեման


1936 թ.–ին, այցելելով Friedrich Krupp A.G. ինժեներական գործարան, հրամայվեց ստեղծել մի զենք, որն ի զորու կլիներ ոչնչացնել երկարատև պաշտպանական գծերը և կօգներ հաղթահարել Մաժինոյի գիծը։ 1937 թ.–ին Krupp ընկերության ինժեներները վերջացրեցին այդ զենքի նախագծումը, և 1941 թ.–ին արդեն պատրաստ էին դրա 2 օրինակ` «Դորան» և «Չաղ Գուստավը»։
«Չաղ Գուստավը» կշռում էր 1344 տոննա, և նրա տեղափոխման համար հարկավոր եղավ մի քանի տեղից մոնտաժել երկաթգիծը։ Զենքը 4 հարկանի շենքի բարձրության էր, ուներ 6 մետր լայնություն և 42 մետր երկարություն։ «Չաղ Գուստավ»–ի սպառազինության վրա լծված էր 500 մարդ, և նրանց 3 օր անհրաժեշտ եղավ` զենքը մարտական դիրքի բերելու համար։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել