Panorama.am-ը գրում է․
Կանանց ֆուտբոլի ամերիկացի հայտնի մարզիչ, նախկին ֆուտբոլիստուհի, իսկ այժմ՝ գրող և հրապարակախոս Անդրեա Մոնտալբանոն այս օրերին Հայաստանում է: Նա հանդիպել է ինչպես 10-14 տարեկան աղջիկների խմբերի, այնպես էլ Հայաստանի մինչև 16 տարեկան աղջիկների հավաքականի ֆուտբոլիստուհիների հետ՝ անցկացնելով սեմինարներ և մարզումներ: ՀՖՖ պաշտոնական կայքի թղթակիցը նրան հարցազրույցի է հրավիրել:
- Պատմեք Ձեր կարիերայի մասին:
- Ես սկսել եմ ֆուտբոլ խաղալ Ֆլորիդայում, այնուհետև խաղացել եմ մեր շրջանի մինչև 16 տարեկանների թիմում, 4 տարի խաղացել եմ մեր քոլեջի թիմում: Դրանից հետո ավարտեցի խաղային կարիերաս, որովհետև այն ժամանակ պրոֆեսիոնալ կարիերայի հնարավորություններ չկային: Այդ պատճառով ավարտեցի կարիերաս 22 տարեկանում և սկսեցի զբաղվել մարզչական գործով, իսկ այնուհետև՝ նաև լրագրությամբ:
- Ո՞րն է Հայաստան այցելության Ձեր հիմնական նպատակը:
- Սա իմ առաջին միջազգային ուղևորությունն է: Սովորաբար ես ճանապարհորդում եմ ԱՄՆ-ի ողջ տարածքով՝ խոսելով այն գրքերի մասին, որ ես գրել եմ: Սա շատ հետաքրքիր հրավեր էր ինձ համար: Իմ հիմնական ասելիքն այն է, որ ես հավատում եմ, որ աղջիկները պետք է նույնպես խաղան ֆուտբոլ: Դա լավ է ֆիզիկական և մտավոր առումներով, քանզի նրանք դառնում են ավելի ինքնավստահ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ