Ահա թե երբ էր պետք մեզ Տիգրան Սարգսյանը, որին այդքան հեշտ ու հանգիստ վարի տվեցինք ու ուղարկեցինք հեռավոր ամերիկաներ: Հիմա նա կհայտարարեր, որ վերջ` այլևս չենք խոսում բացասական սպասումներից, և հայկական դրամն էլ մեխանիկորեն կդադարեցներ փոխարժեքային սալդոները: Իսկ եթե ավելի լուրջ` որքան էլ հումորային հնչի այս ստատուսը` այն իր խորքում իսկապես լուրջ է, քանի որ բանկային համակարգի շատ հեղինակավոր մի անձնավորության հայտարարությունը բավարար էր, որպեսզի դրամի փոխարժեքն իսկապես կայունանար: Ցավոք այսօր մեզանում նման անձնավորություն չկա, չկա բանկային համակարգում և կյանքի ու կենսագործունեության մնացած ոլորտներում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել