Replik.am-ը գրում է․

ԱՄՆ պատժամիջոցների նպատակը Ռուսաստանում այնպիսի պայմաններ ստեղծելն է, որոնց դեպքում տեղի կունենա իշխանափոխություն: ՌԴ պետդումայում Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունների վերաբերյալ լսումների ժամանակ նման հայտարարությամբ հանդես է եկել ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը:

«Այն, որ պատժամիջոցների նպատակը Ռուսաստանում իշխանափոխության համար սոցիալ-տնտեսական պայմաններ ստեղծելն է, գործնականորեն չի էլ թաքնվում»,-ասել է նա:

Նրա խոսքերով, Ռուսաստանը հանգիստ է վերաբերվում ԱՄՆ-ի հետ հարաբերություններով պայմանավորված իրավիճակին և պատասխան միջոցներ է ձեռնարկում. «Մենք նյարդայնություն չենք ցուցաբերում այս հարցում և գործում ենք շատ հանգիստ»,-ասել է Ռյաբկովը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել