Araratnews.am-ը գրում է.
Ամանորին մնացել են հաշված օրեր և, բնականաբար, շատերն արդեն ունեն իրենց ծրագրերը տոնական օրերը հնարավորինս ուրախ ու հետաքրիր դիմավորելու և անցկացնելու համար: Araratnews.am-ը փորձեց պարզել, թե հայ հայտնիներից մի քանիսն ինչ ծրագրեն ունեն՝ տոնական օրերի հետ կապված և որտե՞ղ են պատրաստվում դիմավորել Ամանորը:
Դերասան Դավիթ Թադևոսյանի մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ լինելու է աշխատանքի, իսկ հունվարի 1-ին մեկնելու է Հայաստանից.
«Ընտանիքիս և մոտ ընկերներիս հետ Նոր տարին կնշենք այլ երկրում»,- ասաց դերասանն ու հրաժարվեց նշել՝ որ երկրի մասինն է խոսքը:
Երգչուհի Նարինե Դովլաթյանը պատմեց՝ եթե ինչ-որ տեղ չի երգում, ապա Ամանորը սովորաբար անցկացնում է ընտանիքի հետ.
«Տարբեր տեղերից Նոր տարվա գիշերը երգելու հրավերներ ունեմ, բայց դեռ չեմ որոշել ինչ-որ տեղ կերգե՞մ, թե՞ կմնամ տանը ՝ ընտանիքիս հետ»,- ասաց երգչուհին ու հավելեց, որ ամեն դեպքում ինքը Հայաստանում է անցկացնելու տոնական օրերը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ





