Օրեր առաջ ՌԴ արտգործնախարար Լավրովը խիստ քննադատեց ԵԱՀԿ–ի աշխատանքը՝ կոչ անելով նրանց կա՛մ վերանայել սեփական աշխատելաոճը, կա՛մ լուծարել այդ կառույցը: Անցնող տարվա ընթացքում Ադրբեջանի ցինիկ պահվածքը ղարաբաղաադրբեջանական և հայաստանաադրբեջանական սահմանին, Ադրբեջանի կողմից պարբերաբար կազմակերպվող դիվերսիաները և հրադադարի ռեժիմի խախտումը, ինչպես նաև Ուկրաինայի ագրեսիվ պահվածքը Դոնբասի ու Լուգանսկի նկատմամբ հաստատում են Լավրովի խոսքերը: Իսկապես ժամանակն է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը հանի հավասարության նշանը խաղաղության ջատագով Հայաստանի, Արցախի և ագրեսոր Ադրբեջանի գնահատականներից: Այս տարի շատ հայորդիներ ընկան մեր պետության սահմանը պաշտպանելիս, և ժամանակն է՝ մենք հասկանանք զինադադարի ռեժիմը գործում է, թե՞ մենք պատերազմի մեջ ենք: Ի վերջո, մենք մեկ անգամ հաղթել ենք մեր ագրեսոր հարևանին և հարկ եղած դեպքում դա կանենք ևս…



