Armlur.am-ը գրում է․
ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներ Տիգրան Հակոբյանի, Արթուր Մարտիրոսյանի և Արթուր Զոհրաբյանի մասով վերաքննիչ բողոքը վարույթ է ընդունվել Վերաքննիչ քրեական դատարան: Ինչպես Armlur.am-ը տեղեկանում է դատական տեղեկատվական համակարգից, զինծառայողների ծառայակից ընկերոջ՝ Խաչատուր Խաչատրյանի մահվան և դրա հանգամանքների մեջ մեղադրվող շարքայինները դատապարտվել են ազատազրկման՝ համապատասխանաբար 4, 2 և 1 տարի 11 ամիս ժամկետով: Ժամկետային զինծառայողներն առաջադրված մեղադրանքներում իրենց մեղավոր են ճանաչել՝ հրաժարվելով ցուցմունքներ տալուց:
Վերաքննիչ քրեական դատարան բողոքաբերը պահանջել է պատժի մասով բեկանել դատավճիռը, երեք ամբաստանյալների նկատմամբ սահմանված պատիժներն էլ խստացնել, Մարտիրոսյանի ու Զոհրաբյանի նկատմամբ պայմանական դատապարտություն չկիրառել:
Պարտադիր զինծառայող, կոչումով շարքային Տիգրան Հակոբյանը, ըստ դատական ակտի, 2013 թվականի սեպտեմբերի 6-20-ը ընդգրկված է եղել մարտական հերթապահության հերթափոխի կազմում՝ որպես դիտորդ: Սեպտեմբերի 15-ին ամբաստանյալը խախտել է «ՀՀ Պետական սահմանի մարտական դիրքերում մարտական հերթապահության կազմակերպման ու անցկացման մասին» կանոնադրության պահանջները, որոնք արգելում են հերթապահության ժամանակ շեղվել, թուլացնել աչալրջությունը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



