Նրանք ասում են մի բան, ի նկատի ունենում այլ բան: Աղջիկներն էլ են նույնը անում: Եվ գենդերային այս նուրբ պատերազմում կարևոր է իմանալ կանոնները, որպեսզի անակնկալի չգաս: Ահա տղամարդկանց կողմից արվող 7 հաճոյախոսություններ, որոնք կարող են այլ ենթատեքստ ունենալ:
1. «Այնքան հյութեղ տեսք ունես» արտահայտությունը կարող է նշանակել ինչպես սեքսուալ ցանկություն, այնպես էլ ակնարկ, որ նիհարելու ժամանակն է:
2. «Մերիլ Ստրիպին այնքան ես նման»: Դե իհարկե, նա հարգանքի է արժանի կինոարտադրության մեջ իր արժանիքների համար, բայց աղջիկներն ավելի շատ ուզում են Բրիջիտ Բարդոյին կամ Սոֆի Լորենին նման լինել, այն էլ երիտասարդ տարիքում: Իսկ ահա «Քիմ Քարդաշյանին այնքան ես նման» արտահայտությունը կարող է անգամ վիրավորել աղջկան:
3. «Մի բարդացրու, ախր ինձ այնքան լավ է քեզ հետ»: Կարծես թե և գովեց, և հասկացրեց, որ քո տեսակետն իրեն, նուրբ ասած, չի հետաքրքրում: Ուշադրություն. երբ քո հանդեպ տածած կիրքն անցնի, նրան ոչինչ կողքիդ չի պահի:
4. «Այնքան սեքսուալ ես»: Կասկածելի հաճոյախոսություն է: Նրա գրգռվածության աստիճանն այնքան բարձր է, որ նա միայն տեսնում է այն, ինչ իրեն է պետք:
5. «Այսօր հատկապես գեղեցիկ ես»: Իսկ ինչու երեկ գեղեցիկ չէի՞: Համեմատական հաճոյախոսությունները շատ երկիմաստ են, և ավելի լավ է հրաժարվել դրանցից:
Ամբողջական նյութը՝ այստեղ



