The Guardian. Մոսկվայի տնտեսական ձախողումը կազդի ամբողջ աշխարհի վրաPanorama.am-ը գրում է.

Բրիտանական The Guardian պարբերականը անդրադարձել  է նավթի գների անկման և արևմտյան պատժամիջոցների արդյունքում Ռուսաստանի տնտեսությունում արձանագրված բացասական միտումներին` եզրակացնելով, որ Մոսկվայի տնտեսական ձախողումը իր ազդեցությունն է ունենալու ողջ աշխարհի վրա: 

Ըստ պարբերականի` Ռուսաստանը միջազգային հարթակում ունի դեր և կշիռ, որը նկատվեց 1998 թվականին, երբ վերջինիս տնտեսական դեֆոլտի ալիքները իրենց զգացնել տվեցին նաև աշխարհի այլ կետերում, ուստի նույն իրավիճակը կլինի նաև այն դեպքում, եթե նավթի գների շարունակական անկման հետևանքով ռուսական տնտեսությունը ձախողում արձանագրի: 

Պարբերականի դիտարկմամբ` թեև իրականության մեջ Ռուսաստանի մասնակցությունը համաշխարհային տնտեսությանը այնքան էլ մեծ չէ, բայց այդուհանդերձ կան մի շարք իրողություններ, որոնք թույլ են տալիս խոսել այլ երկրների տնտեսությունների վրա Ռուսաստանի ձախողումների ազդեցությունների մասին: 

Նախ` պարբերականը նկատում է, որ արդեն իսկ նավթի գների անկումից տուժում է ոչ միայն Ռուսաստանը, այլ նաև Վենեսուելան և Իրանը: Հետևաբար պարբերականը հարցադրում է անում առ այն, որ եթե Ռուսաստանը հայտնվում է խորը անկման մեջ, ապա այդ երկրներից որո՞նք են հաջորդելու նրան: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել