Replik.am-ը գրում է․
Ինչպես հաղորդում են վրացական ԶԼՄ-ները, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ելույթ է ունեցել Վարշավայի նախագահական գրադարանում ուսանողների հետ հանդիպման ժամանակ:
Նա իր խոսքում նշել է. «Մենք մնացել ենք առանց տնտեսություն մտնող միլիարդների, իսկ ժողովուրդը, որ մտածում էր, թե Իվանիշվիլին իրենց միլիարդներ կբաժանի, իր միլիարդները թողեց նրա գրպանում: Երբ Իվանիշվիլին փախչի Վրաստանից, ես ոչ ոքի չեմ պատժելու: Վրաստանը վրեժի ժամանակ չի ունենա: Ես կպատժեմ միայն մի մարդու, որն իր մոտ է կանչում դատախազներին և հանձնարարություններ է տալիս նրանց: Այդ ժամանակը շատ շուտ է գալու, և այդ պահը պետք է գա ավելի շուտ, քան կարծում է Իվանիշվիլին»:
Նյութի աղբյուր՝ http://replik.am/arm/index.php?id=50823
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել