Առողջ տրամաբանությունը Հայաստանում վաղուց ի վեր գտնվում է հիվանդ վիճակում՝ որ ոլորտին էլ նայես: Դրա վկայություններից է, մասնավորապես, «Նաիրիտ» քիմիական նախկին հսկայի հարցը: Եթե կառավարությունն ի վերջո պետք է հայտարարեր, որ այլևս ի վիճակի չէ պահել այն, ապա ինչու դա հասցրեց ձմռան և հատկապես ամանորի շեմին, ինչը աննորմալ ծախսերի շրջան է հայերի համար: Կառավարության միջանցքներում չկա՞ր գոնե մեկը, որ ֆայմեր, որ դա պետք է անել ավելի վաղ, որպեսզի տարվա ընթացքում մարդիկ հասցնեին տեսնել իրենց գլխի ճարը: Թե՞ այնտեղ եղած անձինք թքած ունեն մնացածների վրա...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



