Panorama.am-ը գրում է․
Ավելի քան 30 հումանիտար կազմակերպություններ աշխարհի տարբեր երկրների կոչ են արել իրենց տարածքներում ապաստան տրամադրել 180.000 սիրիացի փախստականի: Այն լինելու է կազմակերպության նոր նախաձեռնության մասը, որի շրջանակում կոչ է արվում մինչև 2015 թվականի ավարտը ընդունել սիրիացի փախստականների առնվազն 5 տոկոսին: Այս մասին հայտնում է The Daily Star-ը` հղում կատարելով France Presse գործակալությանը:
Ըստ ՄԱԿ փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի (UNHCR)` 2015 թվականի ավարտին փախստականների թիվը կհասնի 3.6 մլն-ի:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.panorama.am/am/politics/2014/12/08/un-daily-star/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել