Barometer.am-ը գրում է․

Ռուսական Լեվադա կենտրոնը 2014թ.-ին պարբերաբար չափել  է ռուսաստանցիների հետաքրքրվածության աստիճանը ուկրաինական դեպքերի նկատմամբ` տալով հետևյալ

հարցը. "Հետևո՞ւմ եք արդյոք Ուկրաինայում տեղի ունեցող դեպքերին": Արդյունքներից պարզվել է, որ գնալով ռուսաստանցիների հետաքրքրությունը կորում է ուկրաինական դեպքերի նկատմամբ:

Այսպես, եթե 2014թ.-ի մարտ-օգոստոս ամիսներին ուկրաինական դեպքերին հետաքրքրությամբ հետևողները կազմում էին հարցվածների 60-64%-ը (ունենալով որոշ տատանումներ), ապա նոյեմբեր ամսին այդ ցուցանիշն անկում է գրանցել՝ հասնելով 53%-ի, ընդ որում, համեմատած նախորդ 6-7 ամիսների հետ, առանց առանձնակի հետաքրքրությամբ նորություններին հետևողների թիվն էլ բարձրացել է (47%):

Հավելենք նաև, որ եթե 2013թ. դեկտեմբերին կային մարդիկ (18%), ովքեր չգիտեին, թե ինչ է կատարվում Ուկրաինայում, ապա այժմ արդեն վաղուց այդպիսիք չկան:

Այլ մանրամասներ կարող եք գտնել այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել