Life.panorama.am-ը գրում է․
Կալիֆորնիայի կենսաբանական հետազոտությունների ինստիտուտի գիտնականները պնդում են, որ եթե ցանկանում եք նիհարել, ապա բնավ անհրաժեշտ չէ սահմանափակել այս կամ այն սննդամթերքի օգտագործումը: Կարևորը ճիշտ ժամանակին սնունդ ընդունելն է: Գիտնականների այս հետազոտությունների տվյալները տպագրվել են Cell Metbolism գիտական ամսագրում:
Լաբորատոր մկների վրա անցկացրած փորձերն ապացուցել են այս պնդումները: Գիտնականները մկներին երկու խմբի են բաժանել: Առաջին խմբի մկները սնվել են ամեն օր նույն ժամին՝ 9-ին, 10-ին և 12-ին, իսկ երկրորդ խմբում ուտում էին ցանկացած ժամի: Արդյունքները ցույց տվեցին, որ առաջին խմբում եղած մկները, որոնք ավելորդ քաշ ունեին, մի քանի օրվա ընթացքում 5%-ի չափով նվազեցրին այն, իսկ երկրորդ խմբում ճիշտ հակառակ վիճակն էր:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



