ԲՀԿ պատգամավոր Ստեփան Մարգարյանը ԶԼՄ-ի հետ ասուլիսում նշել է, որ ԲՀԿ-ն ոչ թե աթոռ է ուզում, այլ ցանկանում է երկրում իրականացնել իրավիճակի փոփոխություն:

Պետական համակարգի կարևորագույն ինստիտուտ հանդիսացող քաղաքական կուսակցությունները, առանց որի քաղաքական որևէ առողջ գործընթաց հնարավոր չէ պատկերացնել, իրենց գլխավոր նպատակ համարում են իշխանության հասնելը: Ցանկացած կուսակցություն պարտավոր է ձգտել իշխանության, քանի որ եթե կուսակցությունը չի ձգտում հասնել իշխանության, ու ըստ այդմ՝ իրականացնել իր ծրագրերը, ապա դա նվազագույնը «բարի ցանկությունների կազմակերպություն» է:
Ստացվում է, որ ԲՀԿ-ն աթոռներ չի ցանկանում, այդ դեպքում ինչի՞ համար են իշխանափոխության կոչերն ու տարբեր տիպի հանրային պիկետները` Նիկոլի՞, Րաֆֆու՞, թե՞ ում համար է սրտացավ ԲՀԿ կուսակցական էլիտան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել