Esem.am-ը գրում է․

«Իմ փոքրիկ փեսացուն» ֆիլմն արդեն մեծ էկրաններին է: Կինոնկարում փեսացուին մարմնավորում է երիտասարդ դերասան Բենո Ավտիսյանը, ով լսարանին հայտնի է որպես «Սիրո գերին» հեռուստասերիալի Էրիկ:

ESem.am-ի հետ զրույցում Բենոն ասաց, որ իր համար «Իմ փոքրիկ փեսացուն» ֆիլմի դրական հատկանիշներից մեկն այն է, որ այն երևակայական ժանրում է, բացի այդ, ըստ նրա,  ներկայացված է եվրոպական ոճ՝ հայկականացված կերպարներով: «Ինձ համար շատ հետաքրքիր էր նկարահանվել այս ֆիլմում»,- ասաց Բենոն ու հավելեց, որ առաջին անգամ էր նկարահանվում գեղարվեստական ֆիլմում:

Բենոն այժմ սովորում է Թատերական ինստիտուտում, 4-րդ կուրս է, մասնագիտությամբ դերասան-հաղորդավար է: Նրա խոսքով՝ այժմ ավելի շատ կենտրոնացած է դերասանական արվեստի վրա, սակայն ուժերը կփորձի նաև որպես հաղորդավար:

«Էրիկի հետ նմանություններ ունեմ.  երկուսս էլ  բարի ենք, սակայն Էրիկն ավելի համբերատար է, ես՝ այդքան էլ չէ:) Այս ֆիլմի սցենարը թարգմանված է,  արտերկրում արդեն նկարահանվել է համանուն հեռուստասերիալ, որը դիտել եմ ու կարծում եմ՝ այնտեղ այդ բարության ու համբերատարության մեջ կորել է կերպարի տղամարդ տեսակը: Ես փորձում եմ հայկականացնել կերպարը՝ հաշվի առնելով մեր մենթալիտետը»,- ասաց երիտասարդ դերասանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել