Արդարադատության նախարարին հարց էի հղել, ով Ազատություն ռադիոկայանով հարցազրույց տվեց: Ասեմ, որ դժգոհ եմ հղվածս հարցի պատասխանից: Առաջարկում եմ ԴԱՀԿ-ն վերանվանել ՃՈԱՀԿ: Եթե ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ հարկադիր կատարման ծառայությունը կատարում է բռնագանձում ճանապարհային ոստիկանության կողմից ուղարկված վարչական ակտերի հիման վրա, ապա էլ ինչու՞ կոչվել ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂ: Նորից եմ ասում, որ միայն դատարանը կարող է թեկուզ մեկ դրամով կալանք դնել ֆինանսական հաշիվների վրա: Սիրում եք եվրոպական փորձը միշտ մեջբերել, այս անգամ գեթ մեկ երկրի օրինակ բերեք, որտեղ կա նման խայտառակ որոշում, որն օրենք եք կոչում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/karen.hovhannisyan4/posts/870702539646751?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



