Life.panorama.am-ը գրում է․
Ղազարոս Աղայանի «Անահիտ» հեքիաթի հիման վրա նկարահանված երաժշտական անիմացիոն ֆիլմն ամանորյա նվեր կլինի ողջ ընտանիքի համար: Մուլտֆիլմի պրեմիերան կկայանա Մոսկվա կինոթատրոնում՝դեկտեմբերի 27-ին, ժամը 18:00-ին: Այս մասին Life.panorama.am-ին տեղեկացրեցին «Sharm Holding» ընկերությունից:
Երևանյան պրեմիերայից հետո «Անահիտ» մուլտֆիլմը ցուցադրվելու է Ռուսաստանում, ԱՄՆ-ում և մի շարք այլ երկրներում: Մուլտֆիլմը ներկայացվելու է միջազգային հեղինակավոր փառատոններում: Ֆիլմի ռեժիսորներն են Դավիթ Սահակյանցն ու Լյուլյա Սահակյանցը, պրոդյուսերները՝ Կարեն Ղազարյանը, Հայկ Սահակյանցը, Դավիթ Սահակյանցը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել