Տոլստոյն առաջինն էր, ով հրաժարվեց հեղինակային իրավունքից։ Այս հանճարեղ գրողն իշխանական համակարգի հակառակորդն էր։ Նա անգամ հրաժարվել է Նոբելյան մրցանակից։ Մենք ծաղկաքաղ ենք արել ռուս մեծ գրողի իմաստուն մտքերը և ներկայացնում ենք դրանք Ձեր ուշադրությանը։
1. Իշխանության ուժը պահպանվում է ազգի տգիտության շնորհիվ։ Իշխանությունը գիտի դա ու այդ պատճառով էլ միշտ կպայքարի լուսավորչության դեմ։
2. Բոլորը ծրագրեր են կազմում, սակայն ոչ ոք չգիտե, թե արդյո՞ք մինչև երեկո կձգի։
3. Յուրաքանչյուր մարդ ցանկանում է փոխել մարդկությանը, սակայն ոչ ոք չի մտածում ինքն իրեն փոխելու մասին։
4. Բոլոր երջանիկ ընտանիքները նման են միմյանց, յուրաքանչյուր դժբախտ ընտանիք դժբախտ է յուրովի։
5. Ուժեղ մարդիկ միշտ պարզ են։
6. Թող յուրաքանչյուր ոք ավլի իր տան առաջ։ Եթե ամեն մեկն այդպես վարվի, ողջ փողոցը մաքուր կլինի։
7. Առանց սիրո ապրելն ավելի հեշտ է, սակայն անիմաստ։
8. Աշխարհն առաջ է շարժվում նրանց շնորհիվ, ովքեր տառապում են։
9. Մեծագույն ճշմարտություններն ամենից ավելի պարզ են։

10. Չկա այնպիսի սրիկա, ով չկարողանա գտնել իրենից ավելի վատ սրիկաների ու ով դրանից ելնելով՝ չկարողանա հպարտանալու առիթ գտնել ու ինքնավստահ լինել։
11. Չարը մեր ներսում է, այսինքն այնտեղ, որտեղից այն հնարավոր է դուրս հանել։
12. Մարդ պետք է միշտ ուրախ լինի։ Եթե ուրախությունը վերջանում է, տես, թե ինչում ես սխալվել։
13. Պետք է այնպես ապրել, որ չվախենաս մահից և չցանկանաս մեռնել:
14. Ես ոչ ռուս, ոչ էլ ճապոնական իշխանությունների կողմից եմ, այլ երկու երկրների խաբված աշխատավոր ժողովուրդների, որոնք ստիպված են պայքարել իրենց իսկ բարեկեցության, խղճի ու կրոնի դեմ։
15. Ազնիվ կյանք վարելու համար պետք է մեջտեղից կիսվել, խառնվել իրար, սխալվել, սկսել ու թողնել... Եվ միշտ պայքարել ու զրկվել, իսկ հանգստությունը հոգևոր ստորություն է։
16. Որտեղ սեր, այնտեղ էլ Աստված։
17. Մենք գիտենք, որ լիցքավորված զենքերի հետ պետք է զգուշորեն վարվել, սակայն չենք ցանկանում իմանալ, որ նույնպիսի զգուշություն է պետք ցուցաբերել նաև բառերի նկատմամբ: Բառը կարող է և՛ սպանել, և՛ մահից էլ վատ ազդեցություն գործել։
18. Ես խորապես համոզված եմ, որ խենթերն են աշխարհը կառավարում։
19. Նյութական ու մտավոր թույների տարբերությունն այն է, որ նյութական թույների մեծ մասը տհաճ համ ունեն, իսկ մտավոր թույները թերթերի ու գրքերի տեսքով, ցավոք, հաճախ գրավիչ են։
20. Երբ քեզ մատնում են, դա նույնն է, ինչ եթե ձեռքերդ կոտրեն։ Ներել կարելի է, սակայն ողջագուրվել՝ այլևս երբեք։



