Tert.am-ը գրում է․
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի և Ուրուգվայի Արևելյան Հանրապետության փոխնախագահ, Սենատի նախագահ Դանիլո Աստորիի համատեղ մամուլին լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչպես է Ուրուգվայում պաշտոնյաններին հաջողվում տնտեսական աճ ապահովել, որը ՀՀ-ի տնտեսական աճից մի քանի անգամ ավելի է, իսկ կոռուպցիայի և կաշառակերության դեմ պայքարի ցուցանիշով, ի տարբերություն Հայաստանի, երկիրը լավագույններից է աշխարհում:
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը տնտեսական աճից զուգահեռները ոչ նորմալ համարեց, քանի որ, ըստ նրա, երկու երկրները աշխարհագրական տարբեր դիրքերում են գտնվում:
«Հայաստանը պատերազմող երկիր է ու ներդրումների համար դաշտն այդքան էլ բաց չէր կարող լինել: Մենք համապատասխան ճանապարհներ չունենք, որ հաղորդակցվենք աշխարհի հետ՝ ցամաքով, ծովով: Նույնիսկ, եթե տնտեսական աճ ենք ունենում, աշխարհին շատ զարմանալի է թվում, որ պատերազմող երկրում, փակ ճանապարհներով, որոշակի արժեքներ են ստեղծվում»,- ասաց ԱԺ նախագահը:
Ինչ վերաբերում է կոռուպցիային և կաշառակերությանը, ապա ՀՀ ԱԺ նախագահը նշեց, թե կոռուպցիան ու կաշառակերությունը «համատեղ է գնահատվում»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



