Replik.am-ը գրում է․
Discovery Channel հեռուստաընկերությունն ուղիղ եթերով ցուցադրել է, թե ինչպես է հսկայական անակոնդան հրաժարվում ուտել գիտնականին, ով ցանկացել է փորձ անել օձի հետ, հայտնում է Deadline-ը:
Eaten Alive («Ողջ-ողջ կերվածը») հաղորդումը եթերում հայտնվել է դեկտեմբերի 7-ին: Փորձի շրջանակներում ամերիկացի գիտնական Փոլ Ռոզոլին ցանկացել է սեփական մաշկի վրա զգալ, թե ինչ են զգում այն կենդանիները և մարդիկ, երբ ողջ-ողջ հայտնվում են հսկայական օձի մեջ: Սակայն փորձի կազմակերպիչներին չի հաջողվել խաբել օձին և սողունը չի կերել գիտնականին: Իսկ փորձը դադարեցվել է այն ժամանակ, երբ անակոնդան փաթաթվել է հատուկ հագուստով զինված գիտնականին և փորձել խեղդել նրան:
Նյութի աղբյուր՝ http://replik.am/arm/index.php?id=50819
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



