Esem.am-ը գրում է.

Տոներն արդեն սարերի հետևում չեն ու ESam.am-ը սկսել է հարցուփորձ անել հայտնիներին` որտե՞ղ և ո՞ւմ հետ են նշելու Ամանորը, արդեն հասցրե՞լ են զարդարել Եղևնին և նամակ գրել Ձմեռ պապին:)

Երգչուհի Սիլվա Հակոբյանն այս տարի օգտակարը համատեղելու է հաճելիի հետ ու   տոները նշելու է Ռուսատանում: «Այս տարի էլ Նոր տարին տանը չենք նշելու: Դեկտեմբերի 30-ին ծնողներիս հետ կմեկնենք Մոսկվա, որտեղից  կվերադառնանք հունվարի 5-ին: Նոր տարվա գիշերը ռեստորանային համալիրներից մեկում ենք անցկացնելու` մեր ընտանիքին շատ մոտ մի քանի բարեկամների հետ: Այնտեղ ես նաև մասնակցելու եմ տոնական համերգի»,- ESem.am-ին ասաց Սիլվան, ով Եղևնին ամեն տարի զարդարում է դեկտեմբերի վերջին օրերին:

 «Մեր տանը կարծես ավանդույթ լինի, ամեն տարի նույն օրն ենք զարդարում Տոնածառը: Այս տարի կզարդարենք ու կմեկնենք:)»,- ասաց երգչուհին, ով մինչ օրս հավատում է Ձմեռ պապիկների գոյությանն ու ամեն տարի նրա անունից նվերներ է մատուցում հարազատներին:)

«Այս տարի չդիմացա ու շուտ հանձնեցի պատրաստածս նվերները:) Սովորաբար նախապես հետաքրքրվում եմ ինչի կարիք ունեն մտերիմներս, որպեսզի օգտակար իրեր գնեմ: Այդ առումով շատ ուշադիր եմ, փորձում եմ ամեն առիթով նրանց հաճելի  անակնկալ մատուցել»,- վստահեցրեց երգչուհին: Ըստ Սիլվայի` շատ մարդիկ կան, ում համար դեռ նվերներ չի գնել, բայց կհասցնի նրանց էլ ուրախացնել:

 Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել