Արծիվը խաղաղ նստած է ծառի ճյուղին Ալյասկայի Ջունեաու բնակավայրի Մենդենհոլ սառցադաշտում։

Դահուկորդներն ու սնոուբորդիստները, Սանտա Կլաուսի նման հագնված, մասնակցում են Մեյնի Նյուրի բնակավայրում կազմակերպված բարեգործական մրցարշավին։ Կազմակերպիչները նշել են, որ 250 Սանտաներին հաջողվել է 2,700 դոլար գումար հավաքել։

Վիկտոր Մարտինը հագնում է Սանտայի իր հագուստը Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում։ Նա 15 տարի շարունակ Սանտա Կլաուս է աշխատել քաղաքի առևտրի կենտրոններում ու տարբեր միջոցառումների ժամանակ։ Նրա մարմնի 94 տոկոսը դաջվածքներով է պատված, որոնցից մի քանիսը՝ սուրբծննդյան թեմատիկայով։

Օռլեանում կայացած Միսս Ֆրանսիա 2015թ. գեղեցկության մրցույթի մասնակիցները շնորհավորում են հաղթող ճանաչված Կամիլ Սեղին։

Ավստրալիայի Սիդնեյ բնակավայրի լողափին մոտեցող հսկայական փոթորիկը։

Ֆիլիպինների Լեգազպի բնակավայրում կանայք ծածկվում են պոլիէթիլենային սավաններով՝ պաշտպանվելով անձրևից ու ուժեղ քամուց։

Բրիտանիայի «Հոթ Բրետոն» բուսաբանական այգու լուսանկարը՝ «RHS» տարվա լուսանկարիչ մրցույթի հաղթող Ալեյն Ջունոյի կողմից։

Փոքրիկ աղջիկը և Մանդերայից Նաիրոբի մեկնող ավտոբուսի մյուս ուղևորները կանգնած են հերթում, մինչ քենիական ոստիկանությունը զննում է մարդկանց՝ նրանց մոտ զենք հայտնաբերելու համար։

Ոստիկանը բախվում է ցուցարարների հետ Կալիֆորնիայի Բերքլի բնակավայրում։ Մարդիկ ցույցի են դուրս եկել այն բանից հետո, երբ Նյու Յորքի դատարանը արդարացրեց Էրիկ Գարների սպանության մեջ մեղադրվող ոստիկանին։

Քեմբրիջի դուքսն ու դքսուհին ժամանում են Նյու Յորքի «Carlyle» հյուրանոց։ Արքայազն Ուիլյամն ու նրա կինը՝ Քեյթը, առաջին անգամ են այցելում Նյու Յորք։ Շրջագայության ընթացքում նրանք կայցելեն «Harlem» երեխաների վերականգնողական կենտրոն, ինչպես նաև սեպտեմբերի 11-ի հուշարձան-թանգարան։

Տղամադիկ գարեջուր են խմում Հանոյի գարեջրի ամենամյա փառատոնի ընթացում։ Գարեջրի հազարավոր սիրահարներ են այցելել՝ փառատոնին անվճար գարեջուր վայելելու համար։ Որոշ հարցումների համաձայն՝ Վիետնամն ամենից շատ գարեջուր օգտագործող երկիրն է Հարավային Ասիայի երկրներից։

Տղամարդն այրվող ցախավել է նետում խարույկի վրա Իսպանիայի Ջարանդիլա դե լա Վերա բնակավայրում Լոս Էսկոբազոս փառատոնի ժամանակ։

Ալիքները Հարավային Ավստրալիայի ափամերձ շրջանի Պարարա լողափի ափ են հանել մինչև 50 տոննա կշռող մահացած կետին։

Քաթարի Դոհա բնակավայրում անցկացվող FINA լողի աշխարհի առաջնության ժամանակ հարավաֆրիկացի լողորդ Ստեֆանուս Կոտզարն անցնում է տղամարդկանց 200մ մրցուղին։




