Tert.am-ը գրում է․

Այն ոլորտներում, որտեղ մասնավորը շահագրգիռ է որակյալ աշխատուժի պատրաստման մեջ, մենք ունենք կրթական ծրագրերի որակյալ աճ, և ՏՏ ոլորտն այդ օրինակներից մեկն է. այս մասին  Tert.am-ի հետ զրույցում ասաց կրթության և  գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով «Սինոփսիս Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանիհայտարարությանը, ըստ որի՝ Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում այսօր առկա է շուրջ 2000 որակյալ մասնագետի պակաս: 

«Ցանկանում եմ հատուկ շեշտել, որ տնտեսության այն ոլորտներում, որտեղ մասնավորը շահագրգիռ է որակյալ աշխատուժի պատրաստման մեջ, մենք ունենք կրթական ծրագրերի որակյալ աճ, և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն այդ օրինակներից մեկն է»,-ասաց նա:

Նախարարը նշեց, որ իրենք առաջարկել են մասնավոր ընկերություններին աշխատուժի հնարավոր կանխատեսում անել՝ ըստ կրթության մակարդակների: «Ակնհայտ է, որ այդ 2000 թափուր աշխատատեղը ոչ միայն բարձրագույն կրթության մասնագետների, այլ նաև միջին մասնագիտական կրթություն ունեցող մարդկանցով կարելի է համալրել: Առաջարկել ենք նաև լրացուցիչ պետական պատվեր տրամադրել՝ հատկապես միջին մասնագիտական կրթության ՏՏ ոլորտի մասնագետների պատրաստման համար»,-ասաց նա:

Արմեն Աշոտյանը թեև նշեց, որ տարեցտարի աճում է նաև պետական պատվերը՝ ՏՏ ոլորտի բարձրագույն կրթության համար, սակայն այդ ծավալներն, իհարկե, բավարար չեն շուկայի պահանջներին համապատասխանելու համար: «Որոնենք, տեսնենք, թե էլ ինչպես կարող ենք այս ուղղությամբ շահագրգռել երիտասարդներին, որ ավելի մեծ ուշադրություն դարձնեն տվյալ մասնագիտություններին՝ ի հաշիվ տնտեսահասարակական բլոգի»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել