Newmag.am-ը գրում է․
Կատո Լոմբը հիմնականում աշխատել է դասագրքերով, գեղարվեստական գրականություն է շատ կարդացել: Տասնյակ լեզուներ սովորելուց հետո թարգմանիչը «Ինչպես եմ ես ուսումնասիրում լեզուներ» գրքում գրել է լեզու սովորելու` իր մեթոդի մասին: Գլխավոր միջոցը «օտար լեզվում ամբողջությամբ խորասուզվելն է»: Զուգահեռ սովորել քերականությունը, կարդալ տվյալ լեզվով գրականություն ու սովորել դարձվածքներ, որոնք այդ լեզվում շատ են օգտագործվում: Կատո Լոմբն ունի նաև տասը խորհուրդ նրանց, ովքեր նույնպես ուզում են շատ լեզուներ սովորել:
1. Լեզուն պետք է ուսումնասիրել ամեն օր: Եթե ընդհանրապես ժամանակ չկա, գոնե տասը րոպե, այնուամենայնիվ, պետք է տրամադրել դրան: Հատկապես արդյունավետ է լեզու սովորել առավոտյան:
2. Եթե սովորելու ցանկությունը շատ արագ է «թուլանում ու անցնում», պետք չէ արգելակել, բայց պետք չէ նաև ստիպել շատ արագ սովորել ու ընկալել: Պետք է ընտրել մեկ այլ բանաձև: Փակել գրքերն ու ռադիո լսել, վարժությունների փոխարեն բառարանը թերթել:
3. Երբեք անգիր մի՛ արա, կոնտեքստից դուրս ոչինչ մի՛ սովորիր:
4. Դասերին զուգահեռ սովորիր պատրաստի արտահայտություններ, որոնք շատ դեպքերում ու իրավիճակներում պետք կգան:
5. Փորձիր մտքում թարգմանել ամենն, ինչ հնարավոր է. սկսիր գովազդային հոլովակներից ու վահանակներից, ավարտիր պատահաբար լսված խոսակցություններից: Հոգնած ուղեղի համար սա լավ ու հանգստացնող վարժություն է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



