23ABDCA200000578-2857749-image-30_1417538955716Araratnews.am-ը գրում է․

Հարվարդի համալսարանի նոր հետազոտութոյւնը ցույց է տվել, որ ձախլիկներն ավելի քիչ են վաստակում, քան աջլիկները, թեպետ ավելի շատ են ֆիզիկական աշխատանք կատարում:

Աշխատունակ ձախլիկների հետազոտության մասին հոդվածը հրապարակվել է Journal of Economic Perspectives գիտական ամսագրում` առաջացնելով ձախլիկների ուշադրությունը: Հետազոտության ղեկավար Ջոշ Գուդմանն ասում է, որ իրենց հետազոտությունը թույլ է տվել հերքել նախկինում գոյություն ունեցող այն կարծիքը, թե ձախլիկները ոչնչով չեն տարբերվում աջլիկներից:

«Իմ հետազոտությունը ցույց է տվել, որ մարդու գլխուղեղում գոյություն ունեցող տարբերություններն ազդում են մարդու լեզվական գործունեության վրա: Եվ դա, թերևս, ազդում է նաև նրանց մաթեմատիկական, կարդալու ունակության վրա, և, որպես կանոն, նաև հետագա կյանքի վրա: Սակայն ես արդեն ստացել եմ բազմաթիվ նամակներ վրդովված ձախլիկների կողմից, ովքեր բողոքարկում են այս պնդումները. «Սպասե՛ք մի րոպե, ես շատ խելացի եմ»: Ես ուզում եմ ասել, որ իմ հետազոտությունը չի վերաբերում բոլոր ձախլիկներին», – ասել է նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել