Life.panorama.am-ը գրում է․

Մեր հանդիսատեսին հետաքրքրում է այս կամ այն արտիստի անձնական կյանքը` ով ինչ կերավ, ում հետ ուր գնաց... Ելենա Բորիսենկո

Այսօր դերասանի զբաղվածությունն ու արդյունավետ գործունեությունը հաճախ որոշում են սերիալային մասնակցությամբ: Դա թերի սանդղակ է, քանզի դերասանի խաղահրապարակը միայն սերիալը չէ:

Շատերի մոտ թյուր կարծիք է ձևավորվել, որ դերասանուհի Ելենա Բորիսենկոն, ում երբեմն հանդիպում էինք նաև սերիալներում, պարապուրդի մեջ է: Life.panorama.am-ը կապ հաստատեց նրա հետ՝ ճշտելու իրականությունը. «Կարծում եմ, Հայաստանի կինոարտադրության պայմաններում տարեկան առնվազն մեկ ֆիլմում նկարահանվելը քիչ բան չէ: Պարզապես մեր հանդիսատեսին հետաքրքրում է այս կամ այն արտիստի անձնական կյանքը, ով ինչ կերավ, ում հետ ուր գնաց և ինստագրամում ինչ նկարներ է տեղադրել: Ի ուրախություն ինձ, վաղուց այդ չափանիշներին չեմ համապատասխանում, որ հայտնվեմ այդ դաշտում:Ասեմ, որ ամռանը նկարահանվել եմ ռեժիսոր Ռոման Մուշեղյանի «Մեռյալ հովիտ» գեղարվեստական ֆիլմում: Սցենարիստն է Հարություն Ղուկասյանը»: Ի դեպ, եկող տարվա հունվարի 15-ից ֆիլմը կշրջանառվի ռուսական շուկայում՝ ցուցադրվելով Ռուսաստանի կինոթատրոններում: Դերասանուհին ափսոսանքով, զարմանքով և հիասթափությամբ նշեց, որ այս փաստը այնքան էլ չի հետաքրքրում մեր հանդիսատեսին, նաև մամուլն է լռում այդ մասին:

Փետրվար ամսից ևս մեկ ֆիլմի նկարահանում կսկսվի, որը նախաձեռնվել էր վաղուց: «Սա շատ սպասված ֆիլմ է, ռեժիսորն ու սցենարիստը նորից Ռոմանն ու Հարությունն են: Բավականին լուրջ գործ է լինելու՝ բարդ դերով, ինչն ինձ համար շատ պատասխանատու է: Ավելին` ասել չեմ կարող, միայն հավելեմ, որ ընդգրկված կլինեն նաև ռուս դերասաններ»,-ասաց Ելենա Բորիսենկոն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել