Կոռուպցիա ունենք, որովհետև դրա դիմաց ժողովուրդը չի պայքարում. Գալուստ ՍահակյանYerkir.am-ը գրում է․

Այսօր ԱԺ-ում Ուրուգվայի Սենատի նախագահ, երկրի փոխնախագահ Դանիլո Աստորիի հետ համատեղ ասուլիսի ժամանակ, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը պատասխանել է այն հարցին, թե ինչո՞ւ Ուրուգվայում կոռուպցիա և կաշառակերություն չկա, իսկ տնտեսական աճն էլ մի քանի անգամ մեծ է: Գալուստ Սահակյանը պատասխանեց, թե դա այդպես էլ պետք է լինի՝ կախված աշխարհագրական դիրքերից: «Հայաստանը պատերազմող երկիր է ու ներդրումների համար դաշտն այդքան էլ բաց չէր կարող լինել: Մենք համապատասխան ճանապարհներ չունենք, որ հաղորդակցվենք աշխարհի հետ՝ ցամաքով, ծովով… Նույնիսկ, եթե տնտեսական աճ ենք ունենում, աշխարհին շատ զարմանալի է թվում, որ պատերազմող երկրում, փակ ճանապարհներով, որոշակի արժեքներ են ստեղծվում»,- ասաց Գ. Սահակյանը: Ինչ վերաբերում է կոռուպցիային, կաշառակերությանը, ապա ՀՀ ԱԺ նախագահն ասաց. «Կոռուպցիան ու կաշառակերությունը համատեղ է գնահատվում: Այ տեսեք՝ ասում են, իրենց մոտ անհասկանալի է՝ ինչ է կոռուպցիա, ինչ է կաշառակերություն: Մեզ համար անհասկանալի չէ կոռուպցիա երևույթը, որը կապված է իշխանությունների հետ: Դժվար է ապացուցել՝ որտեղ է կաշառակերությունը, որտեղ է կոռուպցիան, դրա համար չեն կարողանում ապացուցել; Հայաստանում կոռուպցիա կա, դրա դեմ պայքար կա, բայց այդ պայքարը համաժողողովրդական չէ, որովհետև ցանկացած հայաստանյան կառույց, որը դերակատում ունի… Լրագրողներն էլ… Ես էնքան փորձառու եմ, որ գիտեմ՝ թերթերում ով ում պատվերն է կատարում»,- ասաց Գալուստ Սահակյանը, ապա խնդրեց թարգմանչին Ուրուգվայի փոխնախագահի համար չթարգմանել այդ հատվածը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել