Լուսանկարիչ Ադամ Վուրհեսը Տեխասի համալսարանում ուսումնասիրություն էր կատարում «Scientific American» ամսագրի համար հոդված կազմելու նպատակով, երբ հանկարծ նա տեսավ ուղեղներով լի մի պահարան։ Լուսանկարիչն ի սկզբանե գնացել էր համալսարան սովորական ուղեղ լուսանկարելու, սակայն ապշեց՝ 100 տձև ուղեղ տեսնելով պահարանի տարաներում։ Ավելի մանրակրկիտ հետազոտությունից հետո լուսանկարիչը գործի մեջ ներգրավեց լրագրող Ալեքս Հաննաֆորդին։ Վուրհեսը բացահայտեց, որ այդ ուղեղները պատկանում էին Տեխասի ազգային հոգեբուժարանի հիվանդներին։ Հետագայում դրանք տեղափոխվել էին Օսթինի ազգային հիվանդանոց, ապա նվիրաբերվել Տեխասի համալսարանին, երբ Օսթինի ազգային հիվանդանոցում այլևս ազատ տեղ չկար դրա համար։ Սկզբնական շրջանում համալսարանները ձգտում էին ձեռք բերել այդ ուղեղները հետազոտություններ իրականացնելու համար, սակայն տարիների ընթացքում դրանք ուշադրությունից դուրս մնացին և դարձան սոսկ անտեսված հավաքածու։ Վուրհեսը լիահույս է, որ իր ֆոտոշարքից հետո ուղեղների հավաքածուն կվերարժևորվի։ Վուրհեսն այս ֆոտոշարքը հրապարակել է «Տձև. Տեխասի ազգային հոգեբուժարանի մոռացված ուղեղները» գրքում։  

Հարցազրույցներից մեկի ընթացքում Վուրհեսն ասել է.

Հիվանդներից շատերն այնպիսի հիվանդություններից էին տառապում, որոնք ներկայումս բուժելի են։ Ես զարմացած եմ, որ նրանք մահացել են հոգեբուժարանում և ոչ թե շտապօգնության հիվանդանոցում։ Ես ցանկանում էի պահպանել հավաքածուն, գոնե թվային տարբերակով։ Այդ հավաքածուն այնքան շատ հարցեր առաջացրեց ինձ մոտ, որ դրանց մեծ մասը մինչ օրս էլ անպատասխան են մնում ինձ համար։

Այս ուղեղը պատկանել է ներքին հիդրոցեֆալիայով տառապող մարդու։

Այս ուղեղը պատկանել է լիսենցեֆալիայից տառապող մարդու։ Այս հիվանդության դեպքում գլխուղեղի կիսագնդերը հարթ են լինում, այսինքն՝ հիվանդները սովորական մարդկանց պես ուղեղի ծալքեր չեն ունենում։ Այս նկարում ներկայացված ուղեղի պես կատարելապես հարթ ուղեղ հազվադեպ է հանդիպում։ 

Այս ճաքած տարան ու անընթեռնելի պիտակն ապացուցում են, որ հավաքածուն անտեսման է մատնված։ 

Նույն տարայում պահվող սիրտ ու ուղեղ։ 

Դաունի համախտանիշով երեք մարդու ուղեղներ։ 

Այս ուղեղը պատկանել է մի մարդու, ում գանգում ու ուղեղում հեղուկ էր կուտակվում։ 

Այս ուղեղի վրայի պաստառն անընթեռնելի էր, ուստի պարզ չէ՝ այն ում է պատկանել։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել