Tert.am-ը գրում է․
Մոնիտորինգային որևէ իրավապաշտպան կազմակերպության կամ որևէ երկրի քաղաքական զեկույցներում, համենայնդեպս, վերջին մի քանի տարիներին Հայաստանում քաղբանտարկյալների առկայություն արձանագրված չէ:
Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի «Ֆեյսբուքյան ասուլիսին» հայտարարեց Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը՝ ընդգծելով, որ տեղեկացված լինելով օգտատիրոջ հարցի բովանդակությունից, այն ուսումնասիրել է, խորհրդակցել է մասնագետների հետ:
«Իհարկե, քննադատությունը շատ կարևոր բան է, որին վերաբերում եմ շատ ուշադիր և շատ հաճելի չէ լսել այն, բայց դրան աշխատում եմ վերաբերել առանց էմոցիաների: Ինչ վերաբերում է կոնկրետ հարցադրմանը, ապա դրա հեղինակի հետ համամիտ չեմ, մենք Հայաստանում չունենք քաղբանտարկյալներ»,-հայտարարեց արդարադատության նախարարը՝ ի պատասխան հարցի, թե այս Կառավարության օրոք, որի մաս է կազմում նաև ինքը, կա՞ն քաղբանտարկյալներ՝ հանձինս Շանթ Հարությունյանի, Վոլոդյա Ավետիսյանի և Շանթի ընկերների:
«Ես չեմ ուզում ասել, որ դա վերջնական ճշմարտություն է (եթե միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները նման արձանագրումներ անեին), և որ մենք մեր որոշումներն արձանագրելիս կամ հարցերի վերաբերյալ եզրակացություններ ձևավորելիս՝ հետևում ենք որևէ պետության կարծիքի»,-ասաց նախարարը և կրկին ընդգծեց, որ նման կարծիքներ նշված շրջանակների կողմից չեն եղել՝ ի տարբերություն մարտիմեկյան դեպքերի:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



